Քաղաքական 

ԱՄՆ պետդեպն անդրադարձել է Թուրքիայից ադրբեջանցի լրագրող Մահիր Զեյնալովի արտաքսմանը

ԱՄՆ պետդեպն անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատելու պատճառով Թուրքիայից ադրբեջանցի լրագրող Մահիր Զեյնալովի արտաքսմանը։

 

«Հուսով ենք, որ Թուրքիան կպաշտպանի ազատ խոսքի և հավաքների հիմնարար իրավունքները։ Մենք կարծում ենք, որ անկախ լրատվամիջոցները վճռորոշ նշանակություն ունեն առողջ և ուժեղ ժողովրդավարության համար»,- հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az-ը, Փսակին նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աշխարհում խոսքի ազատության պաշտպանը լինել։

Նույն շարքից