Հասարակություն 

«Իմ քայլի» պատգամավորը նորմալ է համարում, որ չծառայած 30-ամյա Ավինյանը դասախոսություն է կարդում ՊՆ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը տարակուսած է Տիգրան Ավինյանի՝ գեներալիտետի համար դասախոսության շուրջ բարձրացված աղմուկից։

«Ի՞նչ է եղել որ, շատ էլ նորմալ է»,- ասել է նա մեր լրագրողին։ «Եթե ինֆորմացիա ես տալիս, դա միշտ էլ նորմալ է, հիմա ինչ՝ եթե ես մեկին ինֆորմացիա եմ տալիս, տեղեկատվություն, նշանակում է պիտի նայեմ՝ ինքը ոստիկանությունում ծառայել կամ չի՞ ծառայել»,- տարակուսել է ՃՈ նախկին պետը։ Լրագրողը նկատել է, որ երևույթն է արտասովոր, երբ բանակում չծառայած 30-ամյա երիտասարդը որոշել է դասախոսել բանակի հրամկազմի համար, դա լավ ազդակներ չի հաղորդում։

«Դուք ուզում եք ասել, որ միայն ծառայած մարդը կարա մտնի պաշտպանության նախարարություն․ այնտեղ կարող է մտնել ե՛ւ տնտեսագետը, ե՛ւ շատ ու շատ մասնագետներ»։

 

Նույն շարքից