Արդեն պարզ է, որ Ադրբեջանը փորձում է իր «խավիարային դիվանագիտությամբ» այլ մակարդակների հասնել, դառնալով նվիրատու երկիր իր ընդլայնված տարածաշրջանի համար։ Ժողովրդավարություն արտահանելու փոխարեն՝ Ադրբեջանը պետք է նախ ժողովրդավարություն հաստատի իր երկրում։
Քննարկելով Ուկրաինայի իշխանավոր խավի դեմ պատժամիջոցները, ԵՄ-ն պատրաստ է օժանդակել նույն երկրի ժողովրդավարական բարեփոխումները մեկ այլ երկրի փտածության մեջ գտնվող իշխանավոր խավի դրամական միջոցներով։
Կարեւոր ենք համարում մեկ անգամ եւս նշել միջազգային մի շարք հայտնի կազմակերպությունների, ինչպիսիք են Freedom House եւ Transparency International-ը եւ իրենց զեկոյցները, հիշելու համար Ադրբեջանի իրական երեսը։
Դուք տեղյակ եք անցյալ տարվա նախագահական ընտրությունների խայտառակությունը, երբ արդյունքները հրապարակվեցին քվեարկությունից առաջ, ուր ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւը ստացավ ձայների 84%-ը։ Այս ընտրութիւնների OSCE/ODIHR-ի զեկույցն այստեղ է:
Իսկ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների շուրջ օրենքի բարեփոխումները եւ փոփոխությունների վերաբերյալ օրինագծի առաջարկը, որի շուրջ իր դիրքորոշումն արտահայտել է Արեւելյան համագործակցության քաղաքացիական հասարակության ֆորումը եւ Ադրբեջանի մասնաճյուղի միջոցով, ստույգ ապացույց է հանդիսանում, թե ինչպես է բռնապետական ռեժիմը վերաբերում իր սեփական ժողովրդի դեմ, մի կողմ դնելով Կիեւի Եվրոմայդանի հրապարակում հավաքված հարյուր հազարավոր ուկրաինացիների ձայնը եւ նրանց օժանդակելու խնդիրն ընդդեմ իրենց կառավարության։
Նվազագույնը, որ Եվրոմիությունը կարող է անել Ուկրաինայի համար անցումային այս շրջանում՝ զերծ մնալն է Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունից եւ նյութական աջակցությունից։
Եվս մեկ անգամ հիշեցնելով վերոնշյալը՝ մենք հույս ենք հայտնում, որ ԵՄ-ն չպետք է դավաճանի իր ժողովրդավարական արժեքները, զգոնությամբ ընդունի իր որոշումները անցումային շրջանում գտնվողն երրորդ երկրների հետ համագործակցելը»: