Բարի օր Հասարակություն 

Արսենը ստեղ չի չէ՞. Փաշինյանը ծխախոտի արտադրության աճի մասին խոսելիս ծիծաղով հիշեց Թորոսյանին

analitik.am

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-փետրվար ամիսներին աճել է 1.9 տոկոսով: Սա չնայած այն հանգամանքին, որ հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել էր 1,1 տոկոսով: Այսօր՝ մարտի 27-ին, խորհրդարանում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ փետրվարին արձանագրված 4,7 տոկոս աճի շնորհիվ երկամսյա հանրագումարը կազմել է 1,9 տոկոս. «Ընդ որում, դա տեղի է ունեցել հետևյալ պայմաններում. Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի Թեղուտի հանքը, որը ապահովում էր մեր արդյունաբերական աճի հսկայական տոկոսը, արդեն մեկ տարի չի աշխատում: Ուզում եմ ընդգծել, որ հանքարդյունաբերական ոլորտում մենք ունեինք երկու հսկաներ, որոնք մեր արդյունաբերական ցուցանիշների առյուծի բաժինն էին ապահովում: Մենք այսօր աճ ենք արձանագրում, երբ այդ երկու գիգանտները չեն աշխատում: Իհարկե դրանց ճակատագրի վերաբերյալ ուզում եմ ասել, որ ակտիվ աշխատանք է տեղի ունենում՝ մասնավորապես Թեղուտի մասով: Այն մարդիկ, ովքեր ներգրավված են ոլորտում, հավաստիացնում են, որ մենք արագ հաջողություն ենք ունենալու, այսինքն՝ կվերաբացվի»:

Փաշինյանը նշեց, որ մշակող արդյունաբերությունը հունվար-փետրվարին աճել է մոտ 8 տոկոսվ, ինչը շոշափելի ցուցանիշ է:

Առևտրի վերաբերյալ Փաշինյանն ասաց, որ հունվար-փետրվարին այն ընդլայնվել է 13,1 տոկոսով. «Ծառայությունների ճյուղում աճը հունվարին կազմել է 15,6 տոկոս, փետրվարին՝ 19,3: Սննդամթերքի արտադրությունն աճել է 25 տոկոսով, խմիչքների՝ ավելի քան 30, հիմնականում ի հաշիվ կոնյակի արտադրության աճի, հագուստի արտադրությունը՝ մոտ 15 տոկոսով, ծխախոտի՝ մոտ 17 տոկոսով: Արսենը ստեղ չի չէ՞ (ծիծաղելով ասաց վարչապետ): Միաժամանակ 2019 հունվար-փետրվարին աճ են արձանագրել կոնյակի արտահանում՝ 24,2 տոկոս, ոսկերչական իրերի արտահանումն աճէլ է մոտ 74,9 տոկոսով»:

 

Նույն շարքից