Ուկրաինայում կարող են տեղ գտնել իրավասությունների ապակենտրոնացում օգուտ տեղական իշխանության մարմինների մարզերի մակարդակով, սակայն դա դաշնություն չի լինի:
Նրա խոսքով՝ երկրի արեւմտյան շրջանները փաստացի փորձում են իշխանության սեփական մարմիններ ստեղծել, որոնք չեն ենթարկվի Կիեւի կառավարությանը: «Այսինքն, ըստ էության, տվյալ կառավարության իշխանությունը մասամբ խարխլվել է, թեեւ ընդհանուր առմամբ առողջապահության, կրթության ու բյուջետային հատկացումների ֆինանսավորումն իրականացվում է կառույցների միջոցով, որոնք ենթարկվում են Կառավարությանը»,- նշել է Սերգեյ Տոլստոյը:
Գլազեւը, ինչպես նշել է փորձագետը, խոսում է այն մասին, որ Ուկրաինայի դաշնայնացումը կարող է իրավիճակից ելք լինել, երբ տարբեր շրջանների բնակչությունը տարբեր կերպ է պահում, աջակցում տարբեր քաղաքական գործիչների: «Մասամբ միտքը կարող է ճիշտ լինել, սակայն Ուկրաինայում դժվար է իրականացնել, քանի որ 25 շրջան կա, որոնք վարչատարածքային կառույցի սուբյեկտներ են հանդիսանում, եւ բավական բարդ է վերանայել այդ համակարգը»,- կարծիք է հայտնել Սերգեյ Տոլստոյը՝ հավելելովմ որ երկրի բաժանումը պետք է տեղի ունենա հանրաքվեի միջոցով: Նրա տեսակետով՝ այս համակարգը կարող է կյանքի կոչվել: «Սակայն խոսքը կարող է վերաբերվել միայն ապակենտրոնցամանը եւ խորհուրդների ու շրջանների իրավունքների ընդարձակման մասին, իշխանության գործադիր մարմինների ստեղծման մասին, որպեսզի ավելի շատ իրավասություններ հանձնվեն շրջանային կառույցներին: Այժմ իշխանությունը պատկանում է շրջանային պետական վարչությունների ղեկավարներին, որոնց նշանակում է երկրի նախագահը»,- նշել է փորձագետը: Տոլստոյի խոսքով՝ հողեր ստեղծել, շրջաններ միավորել, վարչատարածքային բաժանումներ իրականացնել հնարավոր է, սակայն սա երկարատեւ գործընթաց է, որը քաղաքական ուժերի համաձայնություն է պահանջում՝ ինչպես կառավարական, այնպես էլ ընդդիմադիր: «Քանի որ սա խորդհրդարանի երկու քվեարկություն է ձայների 2/3 հատվածի ստացմամբ ու հանրաքվեի որոշում, այլ կերպ պարզապես հնարավոր չէ: Բացի այդ, Ուկրաինայում նման համակարգ ներդնելու պատրաստականություն այսօր չկա»,- եզրափակել է Սերգեյ Տոլստոյը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւի խոսքով, Ուկրաինայի դաշնայնացումն արդեն գաղափար չէ, այլ անհրաժեշտություն: «Դաժան ունիտար պետության շրջանակներում կարող է մշտական հակասություն լինել: Այն դադարեցնելու համար դաշնայնացում է հարկավոր»,- հայտարարել է Գլազեւը: Նրա համոզմամբ՝ այսօր Արեւմտյան ու Արեւելյան Ուկրաինայի մարզերի միջեւ տնտեսական, մշակության ու մարդկային կապերը նվազ են, քան Հարավ-Արեւելյան Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ, ինչպես նաեւ արեւմտյան մարզերի ու Եվրամիության երկրների միջեւ:
Սկզբնազբյուրը՝ NEWS.am