Ազգային ժողովը շարունակում է քննարկել ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, այն ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս պահին արդեն պատգամավորների կողմերից հարցեր հնչեցնելու փուլն է: Հերթագրվել է 45 պատգամավոր:
Հարցերը հնչեցնելու ժամանակ պարզվեց, որ երկու պատգամավոր հանել են իրենց հարցերը, ինչը հումորով ողջունեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հույս հայտնելով, որ այդ դինամիկան կպահպանվի: ԱԺ խոսնակի այս հայտարարությունից հետո խորհրդարանը ծիծաղից պայթեց: