Քաղաքականություն 

Տեղի է ունեցել ՀԱԿ վարչության նիստ, քննարկվել է քաղաքական իրավիճակը

analitik.am

Փետրվարի 8-ին տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրեսի» վարչության նիստ, որի ժամանակ տեղի է ունեցել քաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկում։

 

Բացի այդ՝ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամներ Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը և Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել են Ազգային ժողովում ընթացող վերջին զարգացումները, ոչ իշխանական մյուս ուժերի հետ համագործակցած գործունեության մանրամասները:

 

Լևոն Զուրաբյանը ներկայացրել է հաղորդում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի, դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների և հանդիպումների վերաբերյալ:

 

Արամ Մանուկյանը ներկայացրել է Եվրախորհրդարանի պատգամավորների, Եվրոպայի լիբերալ դեմոկրատների կուսակցության նախագահ Գրահամ Վաթսոնի հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ հաղորդում:

 

Վարչության անդամ Ավետիս Ավագյանը ներկայացրել է հաղորդում Չարենցավանի տարածքային կառույցի հիմնադիր ժողովի անցկացման մասին: Վարչությունը հաստատել է խորհրդի նորընտիր նախագահ Արտավազ Այվազյանին:

 

Նիստում քննարկվել է մարտի 1-ի հանրահավաքի նախապատրաստական միջոցառումների ծրագիրը:

Նույն շարքից