Բարի օր Տնտեսություն 

Մենք փողի խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյան

analitik.am

«Վայ, պարտք ենք, բա ինչ է լինելու» տրամաբանությունից պետք է դուրս գանք: Մենք չունենք փողի խնդիր, ունենք գաղափարի խնդիր, գաղափարի իրագործման կամքի խնդիր: Այսօր՝ մարտի 27-ին, խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով պետական պարտքի սպասարկման մասին. «Մեր բոլոր խնդիրների լուծումը մտքի ասպարեզում է, բոլոր հարցերը պետք է լուծվեն ինտելեկտուալ դաշտում»:

Փաշինյանի խոսքերով, վտանգ չկա, որ օրինակ անշարժ գույքի գները նվազելու են. «Դրանք բարձրանալու են, պետական բյուջեի եկամուտներեն ավելանալու են: Այս տարի մենք 40 միլրարդ դրամով ավել գումար ենք հավաքելու: Մեր տնտեական ակտիվության ցուցանիշները հիմնավորում են, որ պետական  բյուջեի եկամուտները շարունակելկու են ավելանալ, այդ թվում նաև ստվերի դեմ պայքարի արդյունքում: Մենք պետք է գնանք ստվերի հարկման ճանապարհով, սակայն դրա համար կարևոր է կոռուպցիայի բացակայությունը: Այդ ինչպես է, որ մենք կարողանում ենք պլանավորել, որ 40 միլիարդ դրամով ավել ենք հավաքելու: Կառավարությունը չի գնում փայ հավաքելու բիզնեսներից»:

Վարչապետը հայտարարեց, որ արտաքին պարտքի սպասարկումը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա և պլանավորված է, թե ինչպես է դա սպասարկվելու:

 

Նույն շարքից