գլխավոր 

Արտակ Զեյնալյանը հայտնեց փոխնախարարներ Հովհաննիսյանի և Քրմոյանի պաշտոնանկության պատճառը

Մենք բավարարված ենք, շատ բարձր ենք գնահատում նրանց կատարած աշխատանքը, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեն, սա քաղաքական թիմի որոշում է, քաղաքական թիմով աշխատելու որոշում, իսկ թե ում կառաջադրենք նախարարի տեղակալի պաշտոնում, կորոշենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են պաշտոնանկ արվել արդարադատության փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանը և Սուրեն Քրմոյանը:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ փոխնախարարները պաշտոնանկ են արվել, քանի որ չեն ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին և ամանորյա տոներն անց են կացրել Հայաստանից դուրս:

 

Նույն շարքից