Քաղաքականություն 

Սաուդյան Արաբիայում 15 ուխտագնաց է մահացել

analitik.am

Սաուդյան Արաբիայում մուսուլմանների համար սուրբ Մեդինա քաղաքում մեծ հրդեհ է տեղի ունեցել: Հյուրանոցի այրման պատճառով 12 մարդ է մահացել, ևս 130-ը վիրավորվել է, շատերը գտնվում են ծանր վիճակում, հաղորդում է ntv.ru-ն:

Հայտնի է, որ մահացածների մեծ մասը եգիպտացիներ են, նրանցից երկուսը՝ երեխա: Որոշ տեղեկությունների համաձայն՝ հրդեհը դեռ շարունակվում է շենքում, այլ տեղեկություններով՝ այն հասցրել են մարել:

Հաղորդվում է, որ այրվող հյուրանոցում ապրում էին ուխտագնացներ, որոնք Մեդինա էին եկել փոքր հաջ կատարելու համար: Ընդհանուր առմամբ հյուրանոցում ապրում էր տարբեր երկրներից մոտ 700 ուխտագնաց:

Հրդեհի նախնական պատճառ են համարում կարճ միացումը:

Նույն շարքից