Բրիտանական The Sunday Times պարբերականը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրականում աշխարհի ամենահարուստ մարդն է։ Նրա կարողությունը գնահատվում է 130 մլրդ դոլար, գրում է luxlux.net-ը։
Եթե դա իսկապես այդպես է, ապա Պուտինի կարողությունը գրեթե 2 անգամ գերազանցում է պաշտոնապես ճանաչված ամենահարուստ մարդու՝ Կառլոս Սլիմ Էտուի կարողությանը։ Պարբերականի տվյալներով, ՌԴ նախագահը իշխանությունում գտնվելու ընթացքում հաջողությամբ համատեղել է քաղաքականությունը սեփական շահերի հետ։
NewsLanc պարբերականը գրում է, որ «պուտինյան ձեռնարկությունները ղեկավարում են միայն մտերիմ ազգականները և ընկերները։ Ամենայն հավանականությամբ, կրկին նախագահ դառնալու Պուտինի ձգտումները պայմանավորված են նրանով, որ նա ցանկանում է պահպանել իր բիզնես կայսրության ամբողջականությունը»,- նշում է պարբերականը։
Թե հատկապես որ ձեռնարկություններն են պատկանում Պուտինին, հայտնի չէ։ Ըստ որոշ տվյալների, նրան է պատկանում «Գազպրոմ» ընկերություն բաժնետոմսերի 4.5%-ը և «Գունվոր» ընկերության բաժնետոմսերի առնվազն 50%-ը. այն ռուսական գազի ամենամեծ արտահանողն է։