Բարի օր Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանի եղբոր տղան հյուրանոց է վերակառուցում

analitik.am

Իջևան քաղաքի կենտրոնում գտնվող ինը հարկանի հյուրանոցը խորհրդային տարիներին համարվում էր քաղաքի խորհրդանիշը: Ժամանակին այստեղ էին հանգրվանում զբոսաշրջիկներ՝ աշխարհի տարբեր ծայրերից: Այսօր հյուրանոցը գտնվում է ավիրված և թալանված վիճակում: «ՏԱՎՈՒՇ ՆՅՈՒԶ»-ի տեղեկություններով ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի ջանքերով հյուրանոցի շենքը շուտով կվերակառուցվի:

Ներդրողներ հրավիրելու արդյունքում՝ շենքը ձեռք է բերվել ուկրաինաբնակ իջևանցի գործարարներ Անդրանիկ և Ֆրունզե Ղազարյանների կողմից:

«ՏԱՎՈՒՇ ՆՅՈՒԶ»-ի հետ զրույցում Սիփան Փաշինյանը հաստատել է տեղեկությունը, որ Ղազարյան եղբայրների շնորհիվ շենքը կվերականգնի երբեմնի գեղեցիկ տեսքը: Սիփան Փաշինյանը նշել է, որ դեռևս հստակեցված չէ, թե ինչ նպատակի կծառայի այն: «Գուցե դառնա բնակելի շենք կամ ծառայի հենց որպես հյուրանոց, դեռևս պարզ չէ»,- ասել է պատգամավորը:

Այլ աղբյուրները հայտնում են, որ շինարարական աշխատանքները կսկսվեն երկու ամսից:

Տավուշի մարզում նախատեսվում են նաև այլ ներդրումներ, որոնց կանդրադառնանք առաջիկայում:

Նույն շարքից