Հասարակություն 

Վայրկյան-վայրկյան պետք է սպասենք պատերազմի. Սասուն Միքայելյան

Մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի, ժամ-ժամ, վայրկյան-վայրկյան պետք է սպասենք: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Պատգամավորը խոսել է նաև Մեղրիի գնդի միջադեպի մասին: Պատասխանելով հարցին, թե ինչ գնահատական կարելի  դրան տալ և արդյո՞ք դա հեղափոխության ազդեցությունը չէ՝ Միքայելյանը նշել է, որ զինվորականն իրավունք չունի լքելու զորամասը, իսկ եթե բողոք ունի, կարող է դիմել  հրամանատարությանն ու իր բողոքը ներկայացնել:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք տեղի ունեցած միջադեպը բարդություններ ունենա՝ հաշվի առնելով Մեղրիի առանձնահատկությունը, Միքայելյանը նշել է, որ Մեղրիի մասին հետագայում ավելի բարդ բաներ հայտնի կլինեն: Միքայելյանի խոսքերով, Մեղրին ստարտեգիական կարևոր նշանակություն ունեցող տարածք է. «Մենք դեռ պետք է ազատագրենք Նախիջյանը»:

 

Նույն շարքից