Վրաստանում 19-ամյա հովվին ցմահ ազատազրկման են դատապարտել ամերիկացի Սմիթների ընտանիքի սպանության համար: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալություն:
2018 թվականի հուլիսին տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Մալխազ Կոբաուրիի բջջայինում լուսանկարներ են հայտնաբերվել, որտեղ կարելի է գտնել սպանված Լորա Սմիթին: Փորձաքննությունը ցույց է տվել, որ կնոջը նաև բռնաբարել են: Այդ օրերին նույնիսիկ տեսանյութ էր տարածվել հարցաքննությունից: Երիտասարդ տղան պատմել է այն մասին, թե ինչպես է սպանել Սմիթ ամուսիններին և նրանց 4-ամյա երեխային:
Հավելենք, որ 19-ամյա տղան ձերբակալվել է հուլիսի 9-ին: