Ներկայացնում ենք վերլուծաբան Զուբեր Հևրամիի հոդվածը: Այն հրապարակվել է Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքում լույս տեսնող «Rudaw» թերթում:
Ամեն անգամ, երբ Հայոց ցեղասպանության հարցը բարձրացվում է Կոնգրեսում, թուրքական կառավարությունը մարդկանց վրա ճնշում է գործադրում, ովքեր կապված են պաշտպանական արդյունաբերության հետ»,- ասել է Վաշինգթոնում ազգային քաղաքականության հարցերով կենտրոնի ավագ գիտաշխատող ու մասնագետ Գրեգորի Աֆթանդիլյանը:
«Օսմանյան թուրքերի կողմից 1,5 միլիոն հայերի սպանությունից հետո 100 տարի է անցել, իսկ ԱՄՆ-ը դեռ պաշտոնապես չի ճանաչել այդ փաստը՝ որպես ցեղասպանություն: Բարաք Օբաման իր նախընտրական քարոզարշավում 2008թ.-ին խոստացավ ողբերգությունը որակել որպես «ցեղասպանություն»: Գրեգորի Աֆթանդիլյանը նշել է, որ ԱՄՆ-ը վախենում է վտանգել թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները, քանի որ Թուրքիան հասկացնել է տվել՝ դա կազդի երկկողմանի հարաբերությունների վրա:
Նրա խոսքով՝ բիզնես շահերը, լոբբիստներն ու առանձին անհատներ կենտրոնանում են այս գործողության դեմ: Նա դա անվանել է «ամոթ»: Աֆթանդիլյանը հաղորդել է, որ Վաշինգթոնում ԱՄՆ-ի ազգային արխիվը մեծ քանակությամբ ապացույցներ է հավաքել հայերի ցեղասպանության կապակցությամբ ու որ ժամանակին ամերիկացի դիվանագետները անվանել են սա «ռասայի վերացում»:
«Եթե Թուրքիան բավական խելացի լիներ, նա կասեր, որ դա իրականացրել են օսմանները: Սակայն իրականում նրանց համար դա մեծ հոգեբանական խնդիր է, քանի որ չեն ցանականում խոստովանել, որ իրենց նախնիները գործելե նե այդ հանցանքները»,- ասել է մասնագետը:
Դոկտոր Փիթեր Բակաքյանը նշել է, որ այլ պետությունների կողմից օրինագծերի ու բանաձեւերի ընդունումը չի փոխում ցեղասպանության փաստը:
«Այդ փաստը հաստատվել է պատմական փաստաթղթերով ու գնահատվել է մասնագետների կողմից, ինչպես նաեւ այն անձի կողմից, ով ստեղծել է «ցեղասպանություն» հասկացությունը՝ Ռաֆայել Լեմկինը»,- ասել է Բալաքյանը: «Ցեղասպանության ութ փուլ» աշխատանքի հեղինակ Գրեգորի Սթենթոնը հայտարարել է, որ Պետդեպարտամենտն ու ԱՄՆ-ի նախագահը Թուրքիայի հետ հարաբերությունների պահպանումը ավելի կարեւոր են համարում, քան Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության ճանաչումը:
«Հիմնական լոբբիստական խմբերը ֆինանսավորվում են Թուրքիայի կառավարության կողմից: Նրանք վարձում են լավագույն փաստաբաններին, որպեսզի հակադարձեն ԱՄՆ-ի կառավարության կողմից հայերի ցեղասպանության ճանաչմանը»,-նշել է Սթենթոնը:
Նա նշել է, որ Ցեղասպանությունների հետազոտման միջազգային ասոցացիան բազմիցս միաձայն քվեարկել է, որպեսզի հայերի զանգվածային սպանությունները որակեն որպես ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի»: