Հասարակություն 

Վիգեն Սարգսյանի հիմնած հիմադրամը կարող է սկսել օգնել 1988 թվականից զոհվածների ընտանիքներին և վիրավորներին

Այսօր՝ մարտի 27-ին, խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով 1000 դրամների հիմնադրամի մասին, հիշեցրեց, որ դեռ անցած տարի օգոստոսին որոշակի փոփոխություններ են եղել. Երբ 2016 թվականին համակարգը հիմնադրվեց, նախատեսվում էր, որ դրա շահառու կհամարվեն 2017 թվականի հունվարի մեկը ներառյալ և դրանից հետո մարտական հերթապահության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, ինչպես նաև  1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք: Այդ համակարգը թավշյա հեղափոխությունից հետո տարածեցինք նաև 2014 թվականից սկսված դեպքերի վրա:

Փաշինյանը նշեց, որ մի քանի օր առաջ որոշում է կայացվել, որ համակարգը պետք է ետ գնա մինչև 2008 թվականի հունվարի 1-ը ներառյալ. Դա նշանակում է, որ 2008 թվականի հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո մարտական պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքները նյութական աջակցություն կստանան, որը շոշափելի աջակցություն է: Այդպիսի աջակցություն կստանան նաև 2008 թվականի հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո մարտական հերթապահության ընթացքում 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած անձինք:

Վարչապետը հայտնեց, որ անհրաժեշտ միջոցներ գեներացնելու դեպքում պլանավորվում է շահառուների շրջանակն ընդլայնել և ներառել նաև 1988 թվականից սկսած զոհվածների ընտանիքներին և վիրավորներին:

Հիշեցնենք, որ հիմնադրամը հիմնվել է Վիգեն Սարգսյանի նախարարության տարիներին: Դեռ այդ ժամանակ այն կոնկրետ շրջանակների կողմից քննադատության արժանացավ և այդ հիմնադրամի դեմ ակցիան շարունակվում էր մինչև վերջերս: Սակայն վերջին շրջանում բողոքը դադարել է:

 

Նույն շարքից