Քաղաքական 

Շվեյցարիացիները կողմ են քվեարկել ներգաղթային քաղաքականության խստացման նախաձեռնությանը

Փետրվարի 9-ին կայացած հանրաքվեով Շվեյցարիայի քաղաքացիները կողմ են քվեարկել ներգաղթային քաղաքականության խստացման նախաձեռնությանը:

Ըստ վերջնական տվյալների` շվեյցարացիների 50,3%-ը կողմ են քվեարկել Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության առաջարկին: Շվեյցարիայի արդարադաության նախարար Սիմոնետա Սոմարուգան քվեարկության արդյունքներն անվանել է «շրջադարձային կետ` հեռուն գնացող հետեւանքներով», հայտնում է rbc.ru-ն` վկայակոչելով  Reuters-ը:

Եվրահանձնաժողովը Շվեյցարիայի հանրաքվեի արդյունքներին արձագանքել է քննադատող հայտարարոթյամբ, որտեղ ասվում է, որ քվեարկության արդյունքները հակասում են ազատ տեղաշարժման վերաբերյալ ԵՄ-ի սկզբունքներին: Նշվում է, որ ԵՄ-ն կարող է փոփոխություններ կատարել Շվեյցարիայի հետ հետագա հարաբերություններում: 

«Եթե Շվեյցարիան հրաժարվի ԵՄ-ից կատարվող ազատ ներգաղթային քաղաքականությունից, կզրկվի առեւտրային եւ տնտեսական մի շարք առավելություններից», - նշել է ԵԽ-ի անդամ Հաննես Սվոբոդան:

Ըստ Շվեյցարիայի քաղաքական գործիչների` երկիրը վերաբնակեցված է արտասահմանցիներով: Տեղի բնակչությունը նաեւ վստահ է, որ աշխատանքային միգրանտների հոսքը նվազեցնում է երկրի բնակիչների մրցունակությունը եւ նվազեցնում աշխատավարձի չափը: Ընդ որում` Շվեյցարիայում գործազրկության մակարդակը  3% է:

Նույն շարքից