Հասարակություն 

Թալինցիները պատգամավորին խնդրել են ԱԺ-ում բարձրացնել Ֆուլ Հաուսի հարցը. Հարցին պատասխանեց Բնապահպանության նախարարը

Այսօր՝ մարտի 27-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը հայտնեց, որ Թալին կատարած այցի ժամանակ թալինցիները բարձրացրել են Արմենիա ՀԸ-ով հեռարձակվող Ֆուլ Հաուս հաղորման հարցը, մասնավորապես այն, որ այդ հաղորդման սերիաներից մեկի ժամանակ ինչ-որ տան լուսանկար էն ցույց տվել և ասել, որ այն տուն չէ, գոմ է և գտնվում է Թալին քաղաքի կենտրոնում: Պատգամավորը նշեց, որ թալինցիները նեղված են ու վորդովված:Նրանք խնդրել են հարցը բարձրացնել և հրապարակային ներողություն են պահանջում:

Հարցին, որքան էլ որ տարօրինակ է, պատասխանեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, ով խոսեց ընդհանրապես այլ թեմայի մասին՝ հայտարարելով, որ այս պահին Բնապահպանության նախարարությունը Թալինում «Կանաչ Թալին« ծրագիր է իրականացնում: Նախարարը նշեց, որ Թալինում առաջիկայում մի շարք ծրագրեր են իրականացվելու: Մասնավորաես այն լինելու է ՀՀ առաջին քաղաքը, որտեղ կներդրվի աղբի տեսակավորման ծրագիրը:

 

Նույն շարքից