Փետրվարի 10-ին՝ ժամը 10:00, Կենտրոն - Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Կարո Եղնուկյանի դատավարությունը՝ ընդդեմ ոստիկանության և դատախազության: Կարո Եղնուկյանը բողոքարկում է ոստիկանության և դատախազության կողմից քրեական գործ չհարուցելը՝ կապված ատելություն սերմանող պաստառի, ինչպես նաև իր և իր ընտանիքի անդամների անվտանգությունը չապահովելու հետ:
Նույն օրը՝ ժամը 16:00, Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների դատարանում տեղի կունենա մեկ այլ դատավարություն, որի ընթացքում Կարո Եղնուկյանը բողոքարկելու է քրեական գործի կարճման որոշումը՝ կապված իր ավտոմեքենայի վնասվելու հետ: