Հասարակություն 

Այս պահին արտահանձնման մասին խոսք լինել չի կարող․ Արտակ Զեյնալյան

«Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում մարտի 27-ին անդրադարձել եմ 2 կարևոր հարցերի, որոնք վերաբերել են Մերի Աղաջանյանին արտահանձնելու և Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու հնարավորություններին:

Այս երկու թեմաների վերաբերյալ հայտարարել եմ.

1. Հայաստանը չի արտահանձնի Մերի Աղաջանյանին, որն Իսրայելում ազատազրկման է դատապարտվել խարդախության համար։ Սահմանադրությունը արգելք է սահմանում Հայաստանի քաղաքացիներին արտահանձնելու վերաբերյալ: Դատական ակտերը պետք է փոխադարձ ճանաչվեն: Այս պահին արտահանձնման մասին խոսք լինել չի կարող:

2. Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործ է քննվում: Հայաստանի իշխանությունները, միջազգային լծակներն օգտագործելով, ամեն ինչ անում են` Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանին վերադարձնելու համար»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նույն շարքից