Մահացել է Պենտագոնի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Էնդի Մարշալը, որը Պեկինում համարվում էր Պաշտպանության նախարարության «Յոդայի վարպետ»։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Defense News»-ին։
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեում կայացած լսումների ժամանակ կոնգրեսական Մարկ Թորնբերրն ասել է, որ Մարշալն այն մարդն էր, ով կարող էր արմատապես ազդել ազգային անվտանգության հարցերում ճիշտ ուղղությամբ շարժվելու հարցում՝ հավելելով, որ վերջինս նաև նոր տեխնոլոգիաների շարժիչ ուժն էր և մեծ դեր է ունեցել մեծ տերությունների մրցակցության մեջ։
Էնդի Մարշալը 97 տարեկան էր։