Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ գնացել է, որ ապառիկով հեռուստացույց գնի, սակայն չի կյարողացել, քանի որ հարկադիրը կալանք է դրել իր հաշիվների վրա: Ավելի ուշ Արարատ Միրզոյանի տիկին Գոհար Աբաջյանը գրառում կատարեց իր ՖԲ էջում. «Բայց ասեմ՝ լավ ծիծաղել եմ, երբ Ararat-ը ԶիգԶագից զանգեց ու ասեց, որ ապառիկ չեն տալիս, հաշվի վրա կալանք ա դրված:))
Արփին ու Սամվելն էլ պապայից լուրջ նեղացել էին, քանի որ խոսք էր տվել, որ այդ օրը հեռուստացույց կնայեն)) »:
Միրզոյանի հայտարարությունն ու Գոհար Աբաջյանի գրառումը սոցիալական ցանցերում բավականին բուռն արձագանք են ստացել տարբեր մարդկանց կողմից: Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր դիտարկումներ.
Մենուա Հարությունյանը գրում է.
«Բա որ դու քո լվացքի մեքենայի վարկը չես կարողանում փակել, մեր պետության վարկերը ո՞նց ես փակելու...)))
Էժան տեսարաններ՝ էժան տեսարանների սիրահարների համար.. »:
Գագիկ Սողոմոնյանն իր ՖԲ էջում գրում է.
«Այ հիմա հասկացա՞ք, թե խի էին ոռնում «հպաաաաարտ քաղաքացի»... Տանը 4 հեռուստացույց ու 2 լվացքի մեքենա ունեցող քաղաքացու վարչապետը լվացքի մեքենայի ապառիկի տակ ա մնացել, ԱԺ նախագահն էլ ոչ էն ունի, ոչ էլ մյուսը։ Հպաաաարտ ենք, բա ի՞նչ ենք)))»:
Նարեկ Մալյանն իր ՖԲ էջում գրում է.
«Տրամաբական հարց.
Եթե տիկին Գոհարը հայտարարում է, որ իրենց տանը հեռուստացույց չկա, ապա ու՞մ տունն է փոշեծծում Արարատ Միրզոյանը...»:

Տիգրան Քոչարյանն իր ՖԲ էջում գրում է.
«Նոր Հայաստանը մի հրաշք երկիր ա , որտեղ հաշիվներդ կալանքի տակ կարող են լինել, բայց դու Դավթաշենում հիպոթեքով տուն կարաս վերցնես»: