Քաղաքական 

«Մահմեդական եղբայրներ»-ին մեղադրել են մարտական թև ստեղծելու մեջ

Եգիպտոսի իշխանությունները արգելված  «Մահմեդական եղբայրներ» շարժմանը մեղադրել են երկրի հարավում կազմակերպության մարտական թև ստեղծելու համար: 

Երկրի ՆԳ նախարարի խոսքով՝ գրոհայինների ջոկատներ են ձեւավորվում Եգիպտոսի իշխանական կառույցների վրա հարձակվելու նպատակով:

Մանսավորապես հրապարակվել են «Մահմեդական եղբայրների» մարտական թեւի 12 հավանական անդամների անուններ, որոնք մեղադրվում են հինգ ոստիկանի սպանության մեջ, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը «Մահմեդական եղբայրներին» ահաբեկչական կազմակերպություն էր հռչակել: Ձերբակալվել էին շարժման հազարավոր ակտիվիստներ:

Նույն շարքից