Հասարակություն 

Որքան աշխատավարձ է ստանում հեռուստացույց չունեցող Արարատ Միրզոյանը

Մարտի 27-ին ԱԺ նիստի ժամանակ խոսնակ Արարատ Միրզոյանը բավականին հետաքրքիր հայտարարություն արեց, որն արդեն երկրորդ օրն է քննարկվում է սոցկայքերում: Խոսքն այն հայտարարության մասին է, որ նա ցանկացել է հեռուստացույց ձեռք բերել, սակայն չի կարողացել, քանի որ հարկադիրը կալանք է դրել իր հաշիվների վրա: Ավելի ուշ Միրզոյանի կինը հայտարարեց, որ իրենց տանը դեռ հեռուստացույց չկա:

Նախ նշենք, որ ԱԺ նախագահի ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 190 հազար 520 դրամ, ապա նաև ներկայացնենք պարոն Միրզոյանի հայտարարագիրը:

Այսպես, ԱԺ խոսնակը հաշվառված և բնակվում է Արշակունյանց 50/1 հասցեում։ 2017 թվականին, երբ նա պատգամավոր ընտրվեց, հայտարարագրել է 2 բնակարան և մեկ KIA SORENTO 3.3 L մակնիշի մեքենա, դրամական միջոցները՝  3,000,000.00 դրամ և 500,000.00 փոխառություն։

2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Միրզոյանը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նշել է 2 բնակարան՝ 87.1 քմ մակերեսով Արշակունյանց 50/1 հասցեում և 159.3 քմ մակերեսով Շինարարների 14/1 հասցեում։

Նա նաև ունեցել  2004 թվականի արտադրության KIA SORENTO 3.3 L ավտոմեքենա։

Անցած տարի Միրզոյանն ԱԺ-ից ստացել է 3 488 857 դրամ աշխատավարձ, իսկ առաջին փոխվարչապետի պաշտոնում կառավարությունից՝ 7 846 434 դրամ աշխատավարձ, գույքի օտարումից ստացել է 13 600 000 դրամ,  իսկ որպես փոխառություն՝ 3 4790 000 դրամ։

Հայտարարագիրը ներկայացնելու պահին Միրզոյանի դրամական միջոցները կազմել են 7 150 000 դրամ։

Նույն շարքից