Քաղաքական 

Մեզ մեղադրում են մի բանում, սակայն մեզանից ավելի լավ ու խորն են անում․ Աշոտյան

Այսօրվա իշխանությունները դեգերելով տարբեր լուծումների մեջ, բոլոր ոլորտներում էլի գալիս են մեր օրոք մշակված լուծումներին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը:

«Մեզ մեղադրում էին բուհերի կառավարման խորհուրդները կուսակցականացնելու մեջ, սակայն վերցրեք ու տեսեք նույն Նիկոլ Փաշինյանի կողմից հաստատված, թարմացված բուհական կառավարման խորհուրդների ցանկը և տեսեք, թե քաղաքական ինչպիսի ներկապնակ է ներկայացված: Իմ քայլը դաշինք, ՔՊ կամ իրենց հարող տարբեր փոխնախարարներ:

Եթե մեզ փորձում են համոզել, որ այդ քաղաքականացված մարդիկ այնտեղ են, որովհետև պորֆեսիոնալ են, ներեցեք անհամեստությանս համար, բայց չեմ կարծում Բժշկական համալսարանում կրթության ոլորտում երկրի լավագույն 10 մասնագետների մեջ ձեր համեստ ծառան չէր մտնում, որպեսզի շարունակեր մնար: Չեմ կարծում, թե այսօրվա մարդիկ ավելի կոմպետենտ են, քան ենթադրենք Վաչե Գաբրիելյանը, ով տնտեսական գիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահն էր: Կան այլ բազմաթիվ օրինակներ: Եթե սարկազմը հանենք, ապա սա հերթական դեպքն է, երբ մեզ մեղադրում են մի բանում, սակայն մեզանից ավելի լավ ու խորն են անում»:

Նույն շարքից