Բարի օր Հասարակություն 

Փաշինյանի ելույթով Արամ Սիմոնյանն արդարացվեց իրեն վերագրվող մեղքերից․ Արմեն Աշոտյան

analitik.am

ԵՊՀ-ի շուրջ ձևավորվել է անառողջ, ոստիկանապետական երևույթներ, որոնց ականտեսը եղել ենք իշխանափոխության առաջին օրերից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը. «Բայց փառք ու պատիվ Նիկոլ Փաշինյանին: Օրեր առաջ նա քաղաքական պատասխանատվությունը վերցրեց իր վրա: Խոսքն այն քաղաքական պատասխանատվության մասին է, որը ենթադրում է Հայաստանում ակադեմիական ազատությունների և բուհական ինքնակառավարման ոչնչացում, Հայաստանում իրավապահ և վերահսկող մարմինների նկատմամբ ուղղորդված քաղաքական որոշումներով գործողություններ հրահրելու փորձ է: Նիկոլ Փաշինյանի ելույթով Արամ Սիմոնյանն արդարացվեց բոլոր այն վերագրվող մեղքերից, որոնք շաղկապվում էին ՊՎԾ-ի հետաքննությունների, ուսանողական դժգոհությունների հետ»:

Աշոտյանի խոսքերով, Նիկոլ Փաշինյանը վերջապես խիզախաբար ասել է, որ  այդ ամենն իր քաղաքական որոշումն է՝ «պատվերը»:

Նախկին նախարարը նշեց, թե պետք է փաստել, որ այսօր էլ ԵՊՀ-ն Հայաստանում լավագույն բարձրագույն կրթական հաստատությունն է. «Եթե կան պրիտենզիաներ կրթության որակի հետ կապված, դրանք կապ չունեն Արամ Սիմոնյանին վերագրվող ենթադրաբար դուռ փակելու հետ, որովհետև, դրանք որևէ աղերս չունեն իրար հետ»:

Նույն շարքից