Քաղաքական 

Հունաստանի վարչապետը՝ երկրի տնտեսության վերականգնման մասին

Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հայտարարել է, որ երկիրը դուրս է գալիս պարտքային ճգնաժամից, փոխանցում է գերմանական Bild-ը:

 

Հրատարակությանը տված հարցազրույցում Սամարասը հայտնել է, որ 6 տարվա անկումից հետո Հունաստանի տնտեսությունը վերականգնվում է: Նա վստահություն է հայտնել, որ իր երկիրը կհաղթահարի պարտքերի հետևանքով առաջացած ճգնաժամը:

 

Հույն պաշտոնյան նկատել է, որ ոչ ոք այլևս չի խոսում եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու մասին:

 

Վերջին մի քանի տարում Հունաստանի արտահանումը գերազանցել է ներմուծումը:

Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները 2012-ից 130 մլրդ եվրոյի վարկ են տրամադրում Հունաստանին` մինչև 2015-ը ճգնաժամը հաղթահարելու համար:

Նույն շարքից