գլխավոր 

Գլխավոր դատախազը դեռ չի մեկնաբանում իր առաջիկա պաշտոնանկության մասին լուրերը

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկել է  փակ հանդիպում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:

Հանդիպումից առաջ Դավթյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել իր առաջիկա պաշտոնանկության մասին լուրերը՝ հայտարարելով, որ հանդիպումից հետո բոլոր հարցերին կպատասխանի:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ առաջիկայում Դավթյանը պաշտոնանկ է արվելու, և վարչապետ Փաշինյանը դատախազի պաշտոնում տեսնում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանին:

Նույն շարքից