ՀՀ կառավարությունն ընդունեց ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվողպահանջները, ընտանիքում բռնության ենթարկվածների համարնախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելիձևը սահմանելու, ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխությունկատարելու նախագիծը, ըստ որի` կարգավորվում են ընտանիքում բռնությանենթարկվածների ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվողպահանջները:
Ընտանիքում բռնության ենթարկվածներին ապաստարանով ապահովելունպատակն այդ անձանց անհատույց ժամանակավոր կացարանով, անվտանգմիջավայրով ապահովելն է, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանվածսոցիալական այլ ծառայությունների տրամադրումը:
Ըստ նախագծի` ապաստարանը պետք է ապահովված լինի ՀՀօրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող կոմունալպայմաններով, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգությանանհրաժեշտ պայմաններով, երեխաների ապրելու, խնամքի ևդասապատրաստման համար անհրաժեշտ պայմաններով: Ապաստարանըպետք է ունենա ընտանիքում բռնության ենթարկվածների խնամքի տակգտնվող երեխաների դասապատրաստման համար անհրաժեշտ կահույքով ևպարագաներով հագեցած առնվազն մեկ սենյակ, բոլոր անհրաժեշտպայմանները ընտանիքում բռնության ենթարկվածների շուրջօրյաանվտանգությունն ապահովելու համար: Այն պետք է մատչելի և հարմարեցվածլինի հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների համար:
Ապաստարանը պետք է գործի շուրջօրյա և ապահովի ընտանիքում բռնության ենթարկվածների, անհրաժեշտության դեպքում՝ նրանց խնամքի տակ գտնվող անձանց տեղավորումը (oրենքով սահմանված կարգով շահառուներն ապաստարանում տեղավորվում են ոչ ավելի, քան 12 ամսով):
Այս որոշմամբ սահմանվում են նաև ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանների անձնակազմին ներկայացվող պահանջները: Ապաստարանը պարտադիր պետք է ունենա հոգեբան, սոցիալական աշխատող և անվտանգության աշխատող:
Նախագծով սահմանվում է «Ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը», ըստ որի Լիազոր մարմինը «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ոչ առևտրային իրավաբանական անձանց հետ կարող է կնքել ապաստարանի ֆինանսավորման պայմանագիր և վերահսկողություն իրականացնել իր կողմից մասնակի կամ ամբողջապես ֆինանսավորվող ապաստարանների գործունեության նկատմամբ, այդ թվում՝ ֆինանսական միջոցների օգտագործման մասով:
Այս պահանջները պարտադիր կլինեն այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող բոլոր ապաստարանների համար՝ անկախ այն հանգամանքից, թե ում ֆինանսական աջակցությամբ կկառուցվի այն՝ պետական, թե միջազգային կամ հասարակական կազմակերպությունների:
Նշենք, որ այս որոշումը «Ընտանիքում բռնության կանխարգելման,ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ևընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքիընդունումից հետո առաջին որոշումն է: