Քաղաքական 

Հայաստանի համար լավագույն տարբերակ կլիներ Եվրամիությանն ու Մաքսային միությանը մերժելը. քաղաքագետ

Հայաստանի համար լավագույն տարբերակ կլիներ Եվրամիությանն ու Մաքսային միությանը մերժելն ու կամուրջ հանդիսանալը այս երկու կառույցների միջեւ: Այս մասին այսօր` փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Հայաստանը կարող էր խուսափել Մաքսային միություն մտնելուց, եթե խանդ չառաջացներ Ռուսաստանի մեջ: Հայաստանը պետք է շարունակեր վարել կոմպլեմենտար քաղաքականություն եւ կամրջակ լիներ այս երկու կառույցների միջեւ»,- ասաց քաղաքագետը:

Երվանդ Բոզոյանը հայ-ռուսական հարաբերությունները բաժանում է երեք փուլի: 90-ական թթ. այդ հարաբերությունները կրում էին ստրատեգիական բնույթ, իսկ 2000-ական թթ. հայ-ռուսական հարաբերությունները վատացան:

Քաղաքագետը համոզված է, որ 10 տարի առաջ Հայաստանն ընդունում էր Ռուսաստանի` ռազմավարական գործընկեր լինելու փաստը, սակայն փորձում էր հարաբերություններն ընդլայնել արեւմտյան երկրների հետ. «Ռուսաստանը շատ բացասական էր վերաբերվում Ասոցացման համաձայնագրին, որի արդյունքում հայ-ռուսական հարաբերություններում առաջացավ խորը կասկած: Դրա համար անցած տարվա սեպտեմբերին Սերժ Սարգսյանը ստիպված էր հայտարարել Մաքսային միություն մտնելու մասին, որպեսզի չկորցնի իր ռազմավարական գործընկերոջը»:

Նույն շարքից