Քաղաքական 

Սնոուդենը գաղտնի տվյալներն առևանգել էր բոլորին հասանելի ծրագրերի միջոցով

ԱՄՆ-ի ԱԱԳ-ի եւ ԿՀՎ-ի նախկին գաղտնի գործակալ Էդուարդ Սնոուդենը հատուկ ծառայությունների գաղտնի տեղեկությունները  ներբեռնել էր բոլորին հասանելի պարզ ծրագրերի միջոցով: Այս մասին ասվում է New York Times-ի հոդվածում:


Ըստ քննության` ներբեռնումը ավտոմատ է կատարվել` աշխատանքային օրվա ընթացքում, եւ պետք է առանց դժվարության նկատվեր եւ կանխվեր:


Քննությունը նաեւ պարզել է, որ առնվազն մեկ անգամ Սնոուդենը ստիպված է եղել գործընկերներին բացատրել իր գործողությունները, սակայն նա գտել է ելքը, հայտարարելով, որ որպես համակարգչային ադմինիստրատոր` պատասխանատու է ծառայության սպասարկման համար, եւ որոշակի աշխատանքներ կատարելու դեպքում տվյալները վերապահպանում է այլ  սերվերի վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից