Բարի օր Հասարակություն 

Պարզաբանում՝ ՊԵԿ պաշտոնյայի դստեր հնարավոր ձերբակալության մասին հրապարակման վերաբերյալ

analitik.am

Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի 29․03․2019 թվականի՝ «ԱԱԾ-ն՝ մետրոպոլիտենում» վերտառությամբ հոդվածին ՝ ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ Անի Գսպոյանը Երևանի մետրոպոլիտենի §շարքային աշխատող է» և զբաղեցնում է գնումների մասնագետի հաստիքը: Գսպոյանը մետրոպոլիտենում  աշխատում է  վերջին երկու տարիների ընթացքում և չէր կարող որևէ ազդեցություն ունենալ այս կամ այն գործընթացի վրա։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Անի Գսպոյանի աշխատելու ժամանակահատվածում մետրոպոլիտենն աշխատել է շահույթով․ մասնավորապես՝ 2017 թվականին Երևանի մետրոպոլիտենի շահույթը կազմել է 358․256․229 ՀՀ դրամ, իսկ ՀՀ պետական բյուջե է վճարվել   71․651․246 ՀՀ դրամ շահութահարկի գումար ։ Նախնական արդյունքներով 2018 թվականին մետրոպոլիտենը ևս աշխատել է շահույթով, որը կազմում է մոտ 513 մլն ՀՀ դրամ, իսկ վճարվելիք շահութահարկը՝ մոտ 103 մլն ՀՀ դրամ ։

Նշված տվյալները հրապարակված են Երևանի մետրոպոլիտենի պաշտոնական կայքում՝ www.yermetro.am

Այլ անձանց կողմից սուբսիդիայի տրամադրման վրա ազդեցություն ունենալու հետ կապված տեղեկատվության մասին՝ հայտնում ենք, որ սուբսիդիայի տրամադրման կարգը, ձևը և ժամկետները կարգավորված են ՀՀ օրենսդրությամբ։

Լրատվամիջոցներին հորդորում ենք Մետրոպոլիտենի գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն ներկայացնելուց առաջ պարզաբանում ստանալ ձեզ համար միշտ հասանելի հեռախոսահամարի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով:

 

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ՝ Տաթևիկ Խաչատրյան

 

Նույն շարքից