Այսօր՝ մարտի 29-ին, կառավարության նիստի ժամանակ գործադիրը հավանություն է տվել ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկություններին:
Գործադիրը, ընդունելի համարելով օրինագծերով նախատեսվող ընդհանուր կարգավորումները, միաժամանակ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ ներկայացրել է մի շարք նկատառումներ: