Բարի օր Միջազգային 

Պարե՞նք. Լավրովը կատակել է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից առաջ /տեսանյութ/

analitik.am

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից առաջ կատակել է լրագրողների  ներկայությամբ՝ ենթադրելով, թե վերջիններս սպասում են, որ երկու նախարարները  պարելու են:

«Դուք ինչի՞ եք սպասում: Դուք ցանկանում եք, որ մենք շարժվե՞նք, պարե՞նք, թե՝ ինչ»,-հայտարարել է Լավրովը:

Համացանցում նաև հայտնվել է Լավրովի կատակի տեսանյութը:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարարը Թուրքիա է մեկնել մարտի 28-ին: Այցը՝ երկօրյա է:

 

Նույն շարքից