ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպումը Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մեր հանձնաժողովում բավականին հետաքրքիր անցավ։ Քննարկեցինք հանրային հնչեղություն ունեցող քրեական գործերը, Մեղրու զորամասի սկանդալը, «Հյուսիս-Հարավ» մայրուղու եւ ոչ միայն դրա հետ կապված կոռուպցիոն տարբեր գործարքների քննության ընթացքը։ Քննարկեցինք նաեւ, թե կոռուպցիոն գործերի բացահայտման արդյունքում այս պահի դրությամբ որքան գումար է վերադարձվել պետական բյուջե, ինչպես նաեւ՝ «անցումային արդարադատություն» որակված իրավական գործընթացի նրբերանգները։
Ու էլի բազմաթիվ հարցեր, որոնց վերաբերյալ օդում կախված հարցականներ կային։