Քաղաքական 

Ժնևում մեկնարկում է Սիրիայի ընդդիմության և կառավարության բանակցությունների նոր փուլը

Ժնևում առաջին բանակցություններից օրեր անց սկսվում է Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման երկրորդ փուլը, հայտնում է The Guardian-ը:

 

Ակնկալվում է, որ այսօր կառավարության և ընդդիմության պատվիրակությունների հետ առանձին-առանձին բանակցություններ կանցկացնի Լախդար Բրահիմին` Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարը:

 

Հայտնի է, որ պատվիրակությունները Ժնև են ժամանել կիրակի օրը։

Աղբյուրը սա գնահատում է մինչ այժմ եռամյա սիրիական հակամարտության ամենամեծ առաջխաղացումը` դեպի խաղաղության հաստատում:

 

Նախորդ բանակցությունների միակ շոշափելի արդյունքը եղել էր 600 օր շարունակ պաշարված Հոմս քաղաքից երեխաների, կանանց ու ծերերի դուրսբերման մասին պայմանավորվածությունը:

Նույն շարքից