Քաղաքական 

Նոր իշխանությունների հետ լեզու գտնելու խնդրի առաջ չեմ կանգնել. Գլխավոր դատախազ

Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակում ես տեսել եմ  հանգամանքներ, որոնք իրավական գնահատականի անհրաժեշտություն ունեն, իսկ թե դրանք քրեական գործ հարուցելու, քրեական հետապնդման համար հիմնավոր կլինեն, թե՝ ոչ, արդեն  իրականացված ստուգողական գործողություններով ձեռք բերված փաստական տվյալները ցույց կտան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում հաճախակի է իրեն «քուանշել» և հարցին, թե ինչպես հնարավոր եղավ լեզու գտնել նոր իշխանությունների հետ, պարոն Դավթյանը նշել է, որ լեզու գտնելու կամ հարմարվելու մասին հարցերը տեղին և հասցեական չեն. «Ես ընտրվել եմ ԱԺ-ի կողմից, իմ աշխատանքն իրականացնելիս խոչընդոտների չեմ հանդիպել և շարունակում եմ իմ պարտականությունները կատարել: Լեզու գտնելու, հարմարվելու խնդրի առաջ երբևէ չեմ կանգնել»:

Նույն շարքից