Հասարակություն 

Այսօրվա Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո երևալու է՝ պատերազմ կլինի՞, թե՞ ոչ, շո՞ւտ կլինի, թե՞ ուշ

«Ազատամարտիկների դաշինք» միության վարչության նախագահ, Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի կարծիքով՝ երեկ, երբ խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ում Հայաստանը ոչ թե ձախողել է, այլ հաջողել, իր մեջ ճշմարտություն էր պարունակում։

«ՀԱՊԿ-ի նիստերին ու հավաքներին ներկայացել ենք՝ ինչպես ճորտ, այդպես կարելի է ասել, մեր երկիրը  ցածրացրել ու նսեմացրել ենք, ինչ ասել են, այնպես ենք արել: Այսօր մենք կարողանում ենք մեր խոսքն ասել, թե ինչպես սա ՀԱՊԿ-ում կընդունեն, չգիտեմ։ Մենք ուզում ենք, որ մեր երկիրն ինքնիշխան լինի, մենք ղեկավարենք մեր երկիրը, սա է մեր ամբողջ խնդիրը: Այսօր մեր հարաբերությունները  Ռուսաստանի հետ ինչպե՞ս է, նրանք մեր հակառակորդին զինեցին, որպես մեր դաշնակից՝ պարտավոր են նաև մեզ զինեն: Այդ ինքնաթիռները, որ մեզ տվեցին՝ «Սու 24», դրանք ի՞նչ են, մոտենան սահմանին՝ կխփեն, մեզ պետք են հակահիթիռային կոմպլեքսներ, որպեսզի թշնամուն տված հրթիռները մեր վրա չընկնեն: Պատերազմը, մեկ է՝ անխուսափելի է, լինելու է։ Այսօրվա Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո երևալու է՝ պատերազմ կլինի՞, թե՞ ոչ, շո՞ւտ կլինի, թե՞ ուշ»,- ասել է Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե այս պահին ՀԱՊԿ-ում ինչ դիրքերում է Հայաստանը, արդյո՞ք այդ դիրքերը շահեկան են ՀՀ-ի համար:

Հաջորդ հարցին՝ այսինքն՝ Արցախի հարցը պատերազմի միջոցո՞վ է լուծվելու, Գագիկ Մելքոնյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո, դրա համար մենք պետք է պատրաստ լինենք»:

Մանրամասն՝ 168.am

 

Նույն շարքից