Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած Բաքվի բնակիչ Ջավիդ Օրուջևի հինգ հոգանոց ընտանիքի հարցով հարուցվել է վարչական վարույթ և սահմանված կարգով գործը առաջ է գնում:
«Ընթացակարգ գոյություն ունի, ըստ այդմ՝ նայվում է: Առիթ ունեցել եմ ասելու, նորից պիտի կրկնեմ՝ Հայաստանում քաղաքական ապաստան խնդրելու 2800 հատ հայտ ունենք անցած ժամանակաշրջանում և դա ընդամենը 2800–ից մեկն է»,- ասաց Գագիկ Եգանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հաղորդագրություն էր տարածե, որում ասվում էր, որ հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով:
Նա իր այս որոշումը հիմնավորվել էր ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով:
Նշենք, որ ՀՀ-ում քաղաքական ապաստան խնդրողները բնակություն են հաստատում հատուկ կացարաններում:
Ի պատասխան, թե ո՞րոնք են եղել ամենաէկզոտիկ երկրները, որտեղից քաղաքացիները դիմել են ՀՀ՝ քաղաքական ապաստան ստանալու համար, Գագիկ Եգանյանը նշեց, որ Կուբան և Կոտ Դ՛ Իվուարը:
Սկզբնաղբյուրը՝ tert.am