Հասարակություն 

Ավտովթարի արդյունքում մահացել են Her's  խմբի բոլոր անդամները

ԱՄՆ-ում ավտովթարի արդյունքում մահացել են բրիտանական Her's  խմբի բոլոր անդամները: Այս մասին հայտնում է Heist Or Hit երաժշտական լեյբլի ֆեյսբուքյան էջը:

Լիվերպուլյան խմբի կյանքը խլած ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել մարտի 27-ին Սանտա-Անա քաղաք մեկնելու ճանապարհին:

Լեյբլի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ խումբը, որը երկրորդ անգամ էր հյուրախաղերով մեկնել ԱՄՆ, համարվում էր Բրիտանիայի ամենահեռանկարային երաժշտական խմբերից մեկը:

Նույն շարքից