Հասարակություն գլխավոր 

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հեռացավ հյուրանոցից

Րոպեներ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Փաշինյանը քիչ առաջ հեռացավ «Bristol»  հյուրանոցից, որտեղ կայացավ հանդիպումը: Ադրբեջանի նախագահը շարունակում է մնալ հյուրանոցում:

Փաշինյան-Ալիև հանդիպմանը նախորդել էր ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցել էին նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչն ու երկու երկրների ԱԳ նախարարները:

ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի առանձնազրույցը տևեց 2 ժամ, ինչպես նախատեսվել էր: Առանձնազրույցից հետո համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն ու ԱԳ նախարարները կրկին միացել էին երկրների ղեկավարներին:

Ընդհանուր առմամբ բանակցությունները տևեցին ավելի քան 3 ժամ:  Կողմերը դեռ որևէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել:

 

Նույն շարքից