ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը «Շանթ»-ի հետ զրույցում, խոսելով Մեղրիի դեպքերի և մասնավորապես այն մասին, որ միջադեպին մասնակցություն է ունեցել նաև գեներալ Գենադի Տավարածյանի որդին, հայտարարել է, որ ճիշտ հրապարակում չի եղել. «Գեներալի որդին որևէ մասնակցություն չի ունեցել տվյալ միջադեպին: Բացի դրանից, փոխանակ նշվի այն մասին, որ գեներալի որդին ծառայում է ամենահեռու զորամասերից մեկում, որը մարտական հերթապահություն է կատարում, միանգամից գրվում է, որ գեներալի որդին այնտեղ է գտնվել: Հետո ինչ, որ գտնվել է: Պետք է ասել նաև, որ ամբողջ միջոցառմանը մասնակցող զինծառայողների քանակը տոկոսային առումով այնքան էլ մեծ չէ, եթե հաշվի առնենք, թե որքան զինծառայող է ծառայում Մեղրիի զորամասում»:
Դավթյանը հայտարարել է, որ ընդունում են խնդրի լինելը և այն, որ միջադեպը շարքային չէ. «Լուծումներ անպայման կգտնվեն»:
Հարցին, թե ինչ է լինելու կազմակերպիչների հետ, ԳՇ պետն ասել է, որ քայլերը լինելու են երկու հարթության վրա. «Ինչ վերաբերում է կարգապահական հարցերին, այդ մասով գնահատականները տրված են: Երկրորդ մասով արդեն քրեական գործ է հարուցված: Գործի շրջանակներում արդեն իրավապահ մարմիններն ու դատական համակարգն ինչ որոշում կընդունեն, ես չեմ կարող ասել»:
Դեպքից հետո եղել են նաև ազատումներ, տեղափոխություններ. «Ինձ թվում է, որ այդ քայլերը հետագայում շարունակվելու»,-ասել է Դավթյան: