Քաղաքականություն 

Հայաստանի ու Ռուսաստանի միջև միգրացիոն ռեժիմը պարզեցնելու համար պետք է ստեղծել աշխատանքային խումբ

analitik.am

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ավելի քան վստահ է, որ Հայաստանը արտոնություններ կստանա «ՌԴ մուտք գործելու ու ՌԴ-ից հեռանալու մասին» ու «ՌԴ-ում օտարեկրյա քաղաքացիների իրավաբանական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ինքը Հովհաննսե Մարգարյանը:

Ըստ նրա՝ Ռուսաստան արտագնա աշխատանքների մեկնած հայ ներգաղթյալների 95 տոկոսն աշխատանքային պայմանագրեր չունի, ինչը հիմնականում պայմանավորված է նրանով, որ գործատուները հրաժարվում են դրանք կնքել: Նա հավելել է, որ Ռուսաստանի հետ գնալով խորացող համագործակցությունը պետք է հանգեցնի միգրացիոն ռեժիմի պարզեցմանը՝ նշելով, որ այդ առումով Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիները պետք է հավասար պայմաններում լինեն:

Անդրադառնալով խնդրի լուծմանը՝ նա նաեւ նշել է, որ իրենք առաջարկում են աշխատանքյաին խումբ ստեղծելը, որը կնախապատրաստի այդ ոլորտում Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ միջպետական պայմանագիրը: Մարգարյանի կարծիքով՝ աշխատանքային խմբի միջոցով կարելի է հասնել նրան, որ ՄՄ-ին անդամակցելիս Հայաստանին որոշակի արտոնություններ տրամադրվեն:

Նույն շարքից