Հասարակություն 

Մեզ հետ կիսվելը շատ հաճելի պրոցես է. Գլխավոր դատախազ

Այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, խոսելով Լևոն Սարգսյանի (ՀՀ երրորդ նախագահի եղբայր) արտահանձնման մասին, հայտարարել է, որ վերջինիս հայտնաբերման հետ կապված տեղեկություններ չունեն, իսկ էքստրադիցիան սկսվում է, երբ կոնկրետ անձը հայտնաբերվում է, ինչպես եղել է Նարեկ Սարգսյաի դեպքում:

Դիտարկմանը, որ ԱԱԾ պետը հաստատել է՝ վերջինս Լիբանանում է գտնվում, Դավթյանը նշել է, որ ԱԱԾ-ը պետը կարող է ամենատարբեր օպերատիվ տեղեկություններն ունենալ և մեծահոգաբար կիսվել լրագրողների հետ:

Հարցին, թե իրենց հետ չի կիսվում արդյո՞ք, Գլխավոր դատախազն ասել է. «Մեզ հետ կիսվելը շատ հաճելի պրոցես է, սակայն քրեադատավարական առումով ոչ մի նշանակություն չունի»:

Նույն շարքից