Քաղաքականություն 

Հազարավոր հրեաներ ցանկանում են Իսպանիայի քաղաքացիություն ստանալ. Haaretz

analitik.am

Բազմաթիվ հրեաներ ոգևորվել են այն տեղեկությունից, որ Իսպանիայի իշխանությունները կարող են քաղաքացիություն շնորհել 500 տարի առաջ երկրից արտաքսված հրեաների հետնորդներին։

 

Ինչպես նշում է Газета-ն՝ Haaretz-ին հղումով, այժմ իսրայելցիների մի մասը հույս ունի, որ կկարողանա եվրոպական անձնագիր ստանալ։

 

Իսպանիայի կառավարությունն արդեն ցանկ է կազմել, որում ներառված են հարյուրամյակներ առաջ այդ երկրից արտաքսված մարդկանց ազգանունները։ Բազմաթիվ մարդիկ, որոնք իրենց ազգանունները գտել են ցանկում, արդեն դիմել են քաղաքացիություն ստանալու համար։

 

Սակայն մասնագետները գտնում են, որ նրանց համար շատ դժվար կլինի ապացուցել իրենց ու Իսպանիայից արտաքսված նախնիների միջև կապը։ Սակայն աղբյուրը մանրամասնում է, որ Իսպանիայի կառավարությունը դեռևս չի ընդունել համապատասխան օրինագիծը։

Նույն շարքից