Քաղաքական 

Ավարտվեց Փաշինյան-Ալիև հանդիպումը․ Սպասելի էր, որ ավարտից հետո մամուլին առանձնապես ասելու բան չի լինի․ Արման Աբովյան

Ավարտվեց այդքան սպասված առաջին պաշտոնական բանակցային հանդիպումը՝ Փաշինյան-ալիև ֆորմատով։

Սպասելի էր, որ ավարտից հետո մամուլին առանձնապես ասելու բան չի լինի։ Իրո՛ք, ի՞նչ պիտի ասեին ալիևը կամ Փաշինյանը, եթե բանակցություններն առայժմ գտնվում են թեզերի ճշգրտման փուլում։

Համենայն դեպս, մեր դիրքորոշումը պետք է լինի շատ պարզ և հասկանալի։

Արցախի Հանրապետության կարգավիճակի էությունը պետք է դե ֆակտո տիրույթից տեղափոխվի դե յուրե տիրույթ (խոսքը, բնականաբար, անկախ պետության կարգավիճակի մասին է)։ Ուրիշ նպատակ և ուղենիշ չկա և չի կարող լինել։
Եվ երկրորդը` Ադրբեջանը բանակցային ընթացքում ոչ մի պարագայում չպետք է լինի ավելի արտոնյալ իրավիճակում, որպես հակամարտության կողմ, Արցախի Հանրապետության համեմատ։

Մնացածը` ստորև»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ-ական Արման Աբովյանը։

Նույն շարքից