Քաղաքականություն 

Օբաման ու Օլանդը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի փոխգործակցությունը միջազգային համագործակցության օրինակ են համարում

analitik.am

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև փոխգործակցությունն իրենից «միջազգային համագործակցության մոդել» է ներկայացնում։ Այդ մասին ասվում է երկու երկրների նախագահներ Ֆրանսուա Օլանդի և Բարաք Օբամայի համատեղ հայտարարությունում, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

«Տասը տարի առաջ քչերն էին հավատում, որ մեր երկրները կհամագործակցեն բազմաթիվ ոլորտներում։ Երկու պետությունները որոշումներ են կայացնում՝ հիմնվելով ազգային շահերի վրա, սակայն այդ շահերը շատ մոտ են։ ՆԱՏՕ-ի միացյալ հրամանատարություն վերադառնալուց հետո Ֆրանսիայի հետ համագործակցությունն ընդլայնվել է բոլոր ոլորտներում»,- նշվում է հաղորդագրությունում։

 

«Մեկ երկիրն ունակ չէ հաղթահարել միջազգային մարտահրավերները, անհրաժեշտ են մեծ քանակությամբ պետություններ, որոնք պատրաստ են նախաձեռնություն ցուցաբերել, ստանձնել աշխարհում խաղաղության անվտանգության պատասխանատվությունը, մարդու ազատությունների և իրավունքների ապահովումը»,- նշում են Օլանդը և Օբաման։

 

Համատեղ հաղորդագրությունում ասվում է, որ ֆրանսիացի և ամերիկացի դիվանագետները պատրաստվում են Իրանի հետ բանակցությունների՝ միջուկային ծրագրի վերաբերյալ։

Նույն շարքից