Analitik.am-ի տեղեկություններով, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելու է Իմ Քայլը դաշինքի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի երեկվա հրամանով Կոնստանտին Օրբելյանին ազատել էր աշխատանքից:
Ներկայացնում ենք Արմեն Սարգսյանի կենսագրությունը.
Ծնվել է 1983թ. սեպտեմբերի 26-ին, Երևանում:
2000թ. ավարտել է Երևանի Ա.Ղարիբյանի անվան թիվ 142 միջնակարգ դպրոցը:
2000-2004թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում:
2000-2003թթ. թղթակցել է ԵՊՀ «Ժուռնալիստ» ուսումնական թերթին: Ուսանողական տարիներին համալսարանում հիմնել և ղեկավարել է մամուլի ակումբ, որի շրջանակներում կազմակերպել է բազմաթիվ ներբուհական միջոցառումներ, հանդիպումներ մշակութային, քաղաքական, հասարակական գործիչների հետ և եղել հանդիսավար: Եղել է նաև ֆակուլտետի գիտական ընկերության քարտուղարը:
2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2007թ. մասնակցել է էքսկուրսավարի դասընթացների:
2009թ. աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար: Նույն թվականին եղել է Երևանի քաղաքապետարանի մամուլի վարչության գլխավոր մասնագետը:
2010-2016թթ աշխատել է «ATV» հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար և պրոդյուսեր:
2010թ. հիմնել է «AV production» պրոդյուսերական կենտրոնը, որի տնօրենն է: Կազմակերպել է բազմաթիվ համերգային երեկոներ, բարեգործական միջոցառումներ, ցուցահանդեսներ, որտեղ եղել է նաև հանդիսավար:
2011թ. հեղինակել է «Հայեր» ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է եղել: 2012թ. հեղինակել է հայ մշակութային և հեռուստատեսության գործիչների համացանցային հանրագիտարանը`