Քաղաքականություն 

Թայլանդի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

analitik.am

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 10-ին ընդունել է Թայլանդի թագավորության դեսպան Իթթի Դիթբանյոնգին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհավորելով դեսպանին, նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Իթթի Դիթբանյոնգն իր փորձը եւ գիտելիքները կներդնի ի նպաստ հայ-թայլանդական հարաբերությունների զարգացման:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Դիթբանյոնգը վստահեցրել է, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման համար։

Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, գիտակրթական  եւ մշակութային կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Նույն շարքից