Բարի օր Քաղաքականություն 

Ավստրիայի կանցլերի հետաքրքիր գրառումը, որտեղ հատուկ շեշտվում է Փաշինյանի մասին, բայց ոչ Ալիևի

analitik.am

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Քուրցը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում շարունակել ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության բանակցային ուղով կարգավորմանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը տեղի ունեցավ մարտի 29-ին, Վիեննայում: Մինչ այս երկրների ղեկավարներն արդեն երեք անգամ հանդիպել էին, սակայն դրանք կրել են ոչ պաշտոնական բնույթ:

«Ես ուրախ էի ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով Վիեննա էր եկել ԼՂ հարցով բանակցությունների համար: Ես կոչ եմ արել երկու կողմերին շարունակել ձգտել հասնել հակամարտության բանակցային ուղով կարգավորմանը»,-գրել է Քուրցը թվիթերյան իր էջում:

Նույն շարքից